Վաղը՝ ժամը 9։30 հրավիրում ենք Ֆրանսիայի հրապարակ, տարբեր աշխատանքներ ունենք անելու, վաղը ճանապարհներ չենք շրջափակելու։ Այս մասին հանրահավաքի ժամանակ հայտարարեց Իշխան Սաղաթելյանը՝ ներկայացնելով վաղվա գործողությունների ծրագիրը։
«Վաղը ունենք հատուկ ծրագիր, տարբեր պատճառներից ելնելով դետալներն այս պահին չեմ հրապարակում, այո՝ լիենելու են նաև անհնազանդության ակցիաներ»,- ասաց Սաղաթելյանը՝ նշելով, որ ակցիաները շարուկվելու են մինչև 19։00-ն, իսկ դրանից հետո տեղի կունենա հանրահավաք։