00:00:00

Հարկ ենք համարում նշել, որ այս բոլոր փաստարկումներն առնվազն տարակուսանք են առաջացնում. Ազգային-ժողովրդավարական բևեռի խորհուրդը հայտարարություն է տարածել

21:18, 19 մայիս 2022 Քաղաքականություն

Ազգային-ժողովրդավարական բևեռի խորհուրդը Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի` Հայաստանում ԱՄՆ նոր դեսպան նշանակելու կոչի վերաբերյալ հայտարարություն է տարածել, որում նշվում է.

 

«Մայիսի 19-ին ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակը հրապարակել է Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի դիմումը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին՝ հորդորելով Հայաստանում նշանակել նոր դեսպան։

 

 

Որպես այս հորդորի պատճառաբանություն նշվում է դեսպան Լին Թրեյսիի «ձախողումը հայ ժողովրդի համար խիստ կարևորություն ունեցող այնպիսի բնագավառներում, ինչպիսիք են արցախցի տեղահանված անձանց համար ամերիկյան օժանդակության բացակայությունը, հայաստանյան քաղաքական դաշտում ֆավորիտ ուժեր ունենալը, Հայաստանի անվտանգության և տարածաշրջանային հարաբերությունների շարունակական բարդացումը, հայ ռազմագերիների անօրինական կալանավորումներին, բռնություններին ու սպանություններին պատշաճ չանդրադառնալը»։

Հարկ ենք համարում նշել, որ այս բոլոր փաստարկումներն առնվազն տարակուսանք են առաջացնում, քանի որ Հայաստանում իր ավելի քան եռամյա դիվանագիտական ծառայության ընթացքում տիկին Թրեյսին բազմիցս ապացուցել է ճիշտ հակառակը` ցույց տալով նվիրվածություն Հայաստանի առջև ծառացած բոլոր մարտահրավերների հաղթահարման ու ցավոտ պրոբլեմների լուծման գործին, ինչպես նաև անաչառություն` մեր երկրի ներքաղաքական կյանքում։

 

Նման դիրքորոշումն ակամա հանգեցնում է այն մտքին, որ հենց անաչառությունը և Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության ու ժողովրդավարության գաղափարների սատարումն է, որ պատճառ է դարձել տիկին դեսպանի հանդեպ նման կանխակալ վերաբերմունքի համար:

Եվ այս երևույթն իր հերթին առիթ է տալիս կարծելու, որ այդ դիրքորոշումը կարող է թելադրված լինել վերոնշյալ գաղափարների հակառակորդ տերությունների կողմից»,- նշված է հայտարարության մեջ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր