00:00:00

Հայաստանից Ադրբեջան վերադարձած նախկին գերին աղմկահարույց ու սկանդալային հայտարարություն է արել

12:53, 19 մայիս 2022 Աշխարհ

2014 թ․ Արցախի Քարվաճառի շրջան ներխուժած երկու ադրբեջանցի հանցագործներից մեկը՝ Շահբազ Գուլիևը, ադրբեջանական Xural հեռուստաընկերության ուղիղ եթերում հայտարարել է՝ իրենք Քարվաճառ էին եկել փոխվարչապետ Ալի Հասանովի հրահանգով, իսկ պաշտպանության նախարարությունը նախապես տեղյակ է եղել դրանից։

 

«Ինձ կանչեցին, ասացին՝ պետությանը պետք ես։ Իրականում ինձ մենակ էին ուզում ուղարկել, բայց ես պնդեցի, որ Ասկերովը տեղանքը լավ գիտի, ինքն էլ գա»,- պատմում է Գուլիևը:

 

Գուլիևը հատուկ ընդգծում է՝ իրենք Քարվաճառ են մեկնել անմիջապես Ալի Հասանովի գրասենյակից, տեղում նրանց զենք ու նռնակ են տվել, ճանապարհ դրել։ 

 

Նույն այդ Գուլիևը, որը Ասկերովի հետ 2020թ․ դեկտեմբերի 14-ին արտահանձնվեց Բաքվին, արդեն 2021-ի հունվարի 6-ին Baku TV-ին տված հարցազրույցում հայտարարեց.

 

«Նրանք չէին հավատում մեր ասածներին, որ մենք այցի ենք եկել մեր հարազատների գերեզմաններին, մեզ ահաբեկիչ ու դիվերսանտ էին անվանում»,-ասել է նա։

 

Ամբողջությամբ՝ Sputnik Արմենիայի նյութում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր