00:00:00

Թագուհի Թովմասյանի՝ ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրած գրության կապակցությամբ քրգործ է հարուցվել

16:17, 19 մայիս 2022 Քաղաքականություն

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը գրում է․

«Մայիսի 3-ին ոստիկանական կոշտ և անհամաչափ ուժի կիրառման դեպքերի առթիվ հերթական գրությունն էի ուղարկել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին: Գրության մեջ կցել էի ինչպես ոստիկանության աշխատակիցների կողմից քաղաքացիների նկատմամբ օրվա զանգվածային բռնի ուժ գործադրելու տեսանյութեր, այնպես էլ կոնկրոտ լուսանկարներ՝ոստիկանի կողմից հանրության համար վտանգավոր արարք կատարելու պահին:

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից ստացել եմ գրություն, համաձայն որի ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված իմ գրության կապակցությամբ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախապատրաստվող նյութերով որոշում է կայացվել քրեական գործ հարուցելու մասին։

Որոշման մեջ մասնավորապես նշվում է․ ՀՀ ոստիկանությունում պետական ծառայություն իրականացնող առանձին պաշտոնատար անձանց կողմից իրենց պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, ինչպես նաև բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու ենթադրյալ հանցագործությունների դեպքերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով և 309-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցել քրեական գործ, այն ընդունել վարույթ և ձեռնամուխ լինել նախաքննության իրականացմանը։

Օրենքով սահմանված թույլատրելիության սահմաններում հետևողական եմ լինելու քրեական գործի քննությանը, որպեսզի մեղավորները ենթարկվեն քրեական պատասխանատվության եւ շարունակելու եմ ամեն օրվա ոչ օրինաչափ դեպքերի առթիվ հանցագործության մասին հաղորդում ներկայացնել գլխավոր դատախազին»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր