00:00:00

«Հայաստան» հիմնադրամի աշխատակցին ազատել են աշխատանքից «Դիմադրության» շարժման ցույցերին մասնակցելու պատճառով

14:57, 19 մայիս 2022 Քաղաքականություն

Սիրելի ընկերներ, երեկ «Հայաստան» Համահայկական Հիմնադրամում իմ աշխատանքային վերջին օրն էր։ 2012 թ-ից պատիվ եմ ունեցել աշխատելու այս բացառիկ կառույցում, որը 30 տարի շարունակ շենացրել է Հայաստանն ու Արցախը: Աշխատել եմ հրաշալի մարդանց հետ, ձեռք եմ բերել լավ ընկերներ և մի փոքր մասնիկ կազմել բազմաթիվ մեծ ու փոքր ծրագրերի իրագործման։

 

Երեկ Հիմնադրամի տնօրենի հրամանով ազատվել եմ աշխատանքից՝ «Դիմադրության» շարժման ցույցերին (աշխատանքային ժամերից հետո) մասնակցելու պատճառով։

 

Իմ սիրելի այս կառույցը ապաքաղաքական էր մինչև 2018թ, երբ դեռ այս կապիտուլյանտ իշխանությունները չէին սկսել հիմնահատակ քանդել ազգայինը բովանդակող ամեն ինչ, և առաջին քայլերը սկսեցին հենց Հիմնադրամից, երբ գործ կարեցին մեր երկարամյա սիրելի տնօրեն Արա Վարդանյանի դեմ: 

 

Կվերադառնամ իմ շատ սիրելի Հիմնադրամ, երբ այնտեղ <ժամանակավոր հյուրեր> այլևս չեն լինի։ Հիմնադրամը միշտ լինելու և ծաղկելու է։ 

 

Իմ սկզբունքները վեր են ամեն ինչից, աշխատանք կորցնելը շատ փոքր խնդիր է, երբ կանգնած ենք ՀԱՅՐԵՆԻՔԸ կորցնելու վտանգի առաջ։ Ես իմ տեղում և իմ կարողությունների չափով ամեն օր, ամեն րոպե պայքարելու եմ թրքահպատակության դեմ, մի ամբողջ լուսավոր սերունդ Եռաբլուրում տեղավորածի դեմ, նրանցից մի քանիսի մարմինները ամիսներով պարկերով նկուղներում պահող արհավիրքի դեմ, Արցախի 70 %-ը հանձնած և մնացածը հանձնել պատրաստվողի դեմ, Ցեղասպանությունը մոռացողի դեմ, իր սեփական ազգին ատողի դեմ, Արցախի դրոշից սարսափողի դեմ։

 

Խնդրում եմ այս հողն ու ջուրը սիրող բոլոր հայրենասեր մարդկանց միանալ շարժմանը։

 

Աննա Մանուկյան

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր