00:00:00

Ռուսաստանի 11 օդանավակայաններում թռիչքների սահմանափակումը երկարացվել է մինչև մայիսի 25-ը

20:34, 18 մայիս 2022 Աշխարհ

«Ռոսավիացիա»-ն 14-րդ անգամ երկարացրել է ՌԴ-ի կենտրոնական մասի եւ հարավի օդանավակայաններում թռիչքների արգելքը։ Թռիչքների ժամանակավոր սահմանափակման ռեժիմը ռուսաստանյան 11 օդանավակայաններում երկարացվել է մինչեւ մայիսի 25-ը Մոսկվայի ժամանակով ժամը 03:45-ը: Այդ օդանավակայաններում թռիչքներն արգելվել են փետրվարի 24-ից:

Թռիչքների սահմանափակման ռեժիմի երկարացումը վերաբերել է Անապայի, Բելգորոդի, Բրյանսկի, Վորոնեժի, Գելենջիկի, Կրասնոդարի, Կուրսկի, Լիպեցկի, Դոնի Ռոստովի, Սիմֆերոպոլի եւ Էլիստայի օդանավակայաններին. ասվում է հաղորդագրության մեջ: Ռուսաստանի մյուս օդանավակայաններն աշխատում են սովորական ռեժիմով, հավաստիացրել են «Ռոսավիացիա»-ում, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր