00:00:00

Երեք ոստիկան ծեծել են 15-ամյա անչափահասին, սեռшկաшն հшյհոյшնքներ տվել. Սերգեյ Հարությունյան

00:20, 19 մայիս 2022 Իրավական

«Իմ փաստաբանական գործունեության եւ իրավաբանի կենսագրության ընթացքում ես նմանատիպ դեպք չեմ լսել, որ անչափահաս, 15-ամյա երեխային, երեք ոստիկան՝ գետնից գցեն եւ ծեծեն. ոչ հանցագործ, ռեցիդիվիստ էին էլի, սովորական, լավ ընտանիքից, իր իրավունքներն իմացող, հայրենիքի համար պայքարող երեխա, որն ընդամենն իրազեկման գործողություն է արել»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Սերգեյ Հարությունյանը: Խոսքը 15-ամյա Ալեքսանդր Խաչատրյանի մասին է, ով այսօր, մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանում իրազեկման գործողության է մասնակցել:

Ալեքսանդր Խաչատրյանին եւ 17-ամյա Ալեքսանդր Քոչարյանին ոստիկանները բերման էին ենթարկել՝ բռնի ուժ կիրառելով: Պարզվում է, դա նրանց չի բավարարել: «Երկու անչափահաս ակտիվիստ երեխաներ, մետրոպոլիտենում, իրազեկման խաղաղ գործողություն են իրականացրել, որտեղից իրենց բռնի կերպով եւ անհամաչափ ուժ կիրառելով բերման են ենթարկել՝ ոստիկանության մետրոպոլիտենի պահպանության բաժին: Երեխաների ձեռքից վերցրել են հեռախոսները՝ թույլ չտալով նրանց զանգահարել ոչ ծնողներին, ոչ փաստաբանին: Այնուհետեւ, երբ տղաները պնդել են, խնդրել են՝ ասելով, որ դա իրենց իրավունքն է, ոստիկանության աշխատակիցը՝ բաժնի պետի տեղակալը, սեռական հայհոյանքներ է տվել տղաներին, հարվածել: Ապա 15-ամյա Ալեքսանդր Խաչատրյանին երեք ոստիկան ծեծի են ենթարկել, իսկ երբ 17-ամյա Ալեքսանդր Քոչարյանը փորձել է պաշտպանել ընկերոջը, ոստիկանները ոտքերով են հարվածել գլխին եւ մարմնին»,- մանրամասներ ներկայացրեց փաստաբանը:

Ավելին՝ aravot.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր