44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Մխիթար Գալեյանի հորեղբորը՝ Արթուր Գալելանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի երեք հոդվածով։ Այս մասին այսօր՝ մայիսի 18-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Գալեյանի փաստաբան Վահան Հովհաննիսյանը։
«Մեղադրանք առաջադրվեց զորամաս ինքնակամ մուտք գործելու համար եւ հայհոյանք տալու համար։ Նրան 3 հոդվածներով է մեղադրանք առաջադրվել։ Մեղադրանքի պարզաբանման վերաբերյալ միջնորդություն ենք ներկայացրել, որի պատասխանը դեռեւս չենք ստացել, հետեւաբար դիրքորոշում չենք հայտնի մեղադրանքի վերաբերյալ»,- ասաց նա։
Նշենք, որ Արթուր Գալեյանին ձերբակալելու մասին որոշում է կայացվել, իսկ նրա եղբայրը՝ Գարիկ Գալեյանն ազատ է արձակվել։