00:00:00

Ընդդիմադիրները երթ են անում դեպի ոստիկանության շենք

21:03, 18 մայիս 2022 Քաղաքականություն

«Դիմադրություն» շարժումը պահանջում է անհապաղ կասեցնել բոլոր այն ոստիկանների լիազորությունները, որոնք այսօր և երեկ գործել են ապօրինի։

 

Այս մասին հայտարարեց Իշխան Սաղաթելյանը՝ «Դիմադրություն» շարժման երթը ՀՀ ոստիկանության շենք հասնելու ժամանակ։ ՀՀ ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը հայտնեց, որ իրենց հատուկ պահանջներ են պատրաստվում ներկայացնել ՀՀ ոստիկանապետին։

 

«Նրանք բոլորը պետք է ենթարկվեն պատասխանատվության։ Պետք է նաև սկսվի իրավական գործընթաց` պարզելու հանցագործություն կատարած ոստիկաններին հանձնարարություններ ու երաշխիքներ տված անձանց անունները։ Երրորդ պահանջն էլ այն է, որ ոստիկանապետը հանդես գա հրապարակային գնահատականով` այս վայրագրությունների վերաբերյալ»,– ասաց Սաղաթելյանը։


Նրա խոսքով` պետք է բացառվի որևէ անհամաչափ կամ բռնի գործողություն ՀՀ քաղաքացիների նկատմամբ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր