00:00:00

Ադրբեջանը ցանկանում է խաղաղության պայմանագիր կնքել Հայաստանի հետ. Ալիեւ

16:23, 18 մայիս 2022 Աշխարհ

Ադրբեջանը ցանկանում է խաղաղության պայմանագիր կնքել Հայաստանի հետ: Այս մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է Լիտվայի իր գործընկերոջ հետ ընդլայնված կազմով հանդիպմանը, փոխանցում է Ալիեւը:

«Մենք նաեւ լայնորեն քննարկել ենք տարածաշրջանում տիրող իրավիճակը, Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Ես գիտեմ, որ Ադրբեջանից հետո նախագահը կայցելի Հայաստան։ Համոզված եմ, որ այս այցի ավարտից հետո նա ամբողջական պատկեր կունենա։ Բայց մեր դիրքորոշումը շատ հստակ է: Մենք ցանկանում ենք խաղաղության պայմանագիր կնքել Հայաստանի հետ, ցանկանում ենք կարգավորել հարաբերությունները եւ շրջել թշնամության էջը»,- ասել է Ադրբեջանի նախագահը։

Նշենք, որ Ադրբեջանը դեռ դուրս չի բերել Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժած ստորաբաժանումները, հավանաբար՝ եւս խաղաղ նկրտումներից ելնելով։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր