Ռեֆորմիստների կուսակցության խորհրդի անդամ Արմեն Ամիրջանյանը գրել է.
Կիսագրագետ, պատվերով հոդվածագիրը, որը նաև հայտնի է իր ատելությամբ Արցախի և Արցախցիների նկատմամբ, կապիտուլյացիայից և դրա հետևանքով առաջած աղետից հետո դեռ ատամներով կարչած է այդ աթոռին։
Ժամանակին ազատ խոսքի և քաղաքացիների իրավունքների համար "պայքարող" ստահկը ոստիկանական համակարգը կենտրոնացրել է ժողովրդի արդար ցասման հետևանքով իրականացվող խաղաղ անհնազանդության ակցիակերը ճնշելու դեմ, անգամ բիրդ ուժ կիրատող և ամենա այլանդակ վարքագիծ ցուցաբերող կարմիր բերետավորներին որպես խրախուսանք աշխատավարձի 100% ի չափով պարգևավճար բաժանեց։
Մարդկության պատմության մեջ նման ղեկավար չի եղել, անգամ վայրի ցեղերի մոտ, որ երկիրը կապիտուլացնի, սեփական ռազմական պոտենցիալը թուլացնի որպեսզի հաճոյանա ոխերիմ թշնամուն, իսկ երբ ժողովուրդը ընդվզի այդ ամենի դեմ մահակներով փորձի լռեցնել։
Այս օրերի ընթացքում բազմաթիվ քրեական գործեր կան հարուցված հենց ոստիկանների նկատմամբ, մարդկանց առևանգելու, անձնական սեփականություն համարվող տրանսպորտային միջոցները առանց համապատասխան արձանագրության առևանգելու, խաղաղ ցուցարարների նկատմամբ բիրդ ր անհամաչափ ուժ կիրառելու և մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ հասցնելու համար։
Շարունակի այդպես, կապիտուլյանտ ստահակ, սրանով էլ ավելի ես բարդացնում առանց այն էլ ծանր վիճակդ։