00:00:00

Զինդատախազությունում խաբել են զոհվածների ծնողներին, քննիչներն էլ հայհոյանքներ են տվել

15:53, 17 մայիս 2022 Քաղաքականություն

ՔԿ զինվորական գլխավոր վարչության քննիչները զոհված զինծառայողների ծնողների հասցեին սեռական հայհոյանքներ են տվել։
Այս մասին լրագրողներին հայտնեց ծնողների փաստաբան Վահան Հովհաննիսյանը` ՔԿ–ում տեղի ունեցած փակ հանդիպումից դուրս գալուց հետո։
 
«Հանդիպումը վերջանալուց հետո զինվորական գլխավոր վարչության քննիչները, աշխատակիցները, որոնք հիմա կանգնած են այստեղ, որոնց անձամբ չեմ ճանաչում, զոհվածների ծնողների հասցեին տվեցին սեռական բնույթի հայհոյանքներ, մայր հայհոյեցին, որից հետո աղմուկ բարձրացավ»,– հայտնեց նա։
Փաստաբանը նշեց նաև, որ հանդիպման ընթացքում պարզվել է, որ զինվորական դատախազությունում իրենց սխալ ինֆորմացիա են տվել` ասելով, որ իրենց միջնորդությունը բավարարել են։
«Զինվորական դատախազն իր որոշմամբ մերժել է ձերբակալման միջնորդությունը։ Մերժումն էլ ուղարկել ՔԿ»,– հայտնեց փաստաբանը։
Ինչ վերաբերում է վարչապետ Նիկոլ Փաշինյանին գործով որպես մեղադրյալ ներգրավելու ու հարցաքննելու միջնորդությանը, Վահան Հովհաննիսյանը հայտնեց, որ այն ուղարկվել է ՔԿ զինվորական գլխավոր վարչություն, ներկա պահին գտնվում է այնտեղ, բայց հետաձգված է։
Աղմուկն ու փոխադարձ հայհոյանքները հանդիպումից հետո էլ շարունակվեցին մի քանի րոպե։
Զոհվածների հարազատներն այս պահին էլ ՔԿ զինվորական վարչության բակում են։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր