00:00:00

Ոստիկանները բիրտ ուժ են կիրառում․ գրություններ եմ ուղարկելու դատախազին և միջազգային գործընկերներիս

14:41, 17 մայիս 2022 Քաղաքականություն

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Առավոտից հետևում եմ ոստիկանական գործողություններին և ևս մեկ անգամ համոզվում եմ, որ երեկվա հայտարարությունս, որ Նիկոլ Փաշինյանը հրահանգ է տվել ոստիկաններին էլ ավելի ագրեսիվ գործել, այսօր առավել կենսական է:

Ոստիկաններն ակնհայտ անհամաչափ և բիրտ ուժ են կիրառում իրենց բողոքի ձայնը խաղաղ ակցիայի միջոցով բարձրացրած ՀՀ քաղաքացիների նկատմամբ, անհարկի քաշքշում նրանց՝ տապալելով գետնին: Ոստիկանական նման գործողությունների արդյունքում այս պահի դրությամբ արդեն ունենք տուժած քաղաքացիներ, նրանցից երկուսը ձեռքի կոտրվածք ունեն, ընդ որում՝ մեկը կին է:

Բերման են ենթարկվել շուրջ 414 քաղաքացիներ. ոստիկանական բաժանմունքներում այլևս տեղ չկա, և քաղաքացիներին բաժանմունքից բաժանմունք են տեղափոխում:

Պատգամավոր Գեղամ Մանուկյանը հայտնում է, որ ոստիկանության ծառայողները «առևանգել են պատգամավոր Թադևոս Ավետիսյանին»:

Ոստիկանության աշխատակիցների կողմից այս վարքագիծը խիստ անընդունելի և դատապարտելի է:

Հարգելի ոստիկաններ, հիշեցնում եմ՝ ձեր առաքելությունը ՀՀ քաղաքացու պաշտպանությունն է:

Ուշադրությամբ հետևում եմ իրավիճակին և փաստահավաք աշխատանքների ամփոփումից անմիջապես հետո գրություններ եմ ուղարկելու ՀՀ գլխավոր դատախազին և միջազգային գործընկերներիս»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր