00:00:00

ՔՊ-ական պատգամավորն ակնարկում է, որ ընդդիմադիր պատգամավորներին պետք է զրկել մանդատից

13:42, 17 մայիս 2022 Քաղաքականություն

Քաղաքական ճգնաժամ չկա: Շատ դժվար է մութ սենյակում սև կատու որոնել, մանավանդ, որ այդ սև կատուն սենյակում չէ։ Լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՔՊ-ական պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը։

Վարդանյանի խոսքերով, կան նույնիսկ ոչ քաղաքական ակցիաներ․ «Այն, ինչ ես հիմա տեսնում եմ, ավելի շատ նման է կեմպինգի և մշակութային ինչ-որ բանի։ Ես չեմ տեսնում քաղաքական պահանջ, քաղաքական օրակարգ, որևիցե եղանակով օրենսդրական գործընթացին մասնակցելու ցանկություն։ Պետք է ասեմ, որ ի վերջո ես հարց եմ բարձրացնում, թե ինչ է տեղի ունենում այն պարագայում, երբ մարդիկ չեն աշխատում, բայց վարձատրվում են։

Օրինակ, եթե լրագրողները մի քանի անգամ անհարգելի պատճառով չներկայանան աշխատանքի, հաստատ իրենց հետ պայմանագիրը կխզեն, կամ առնվազն վատ խոսակցություն կունենան։ Ինչո՞ւ է արտոնություն վերապահված պատգամավորներին, ես չեմ կարող հասկանալ»,-ասել է նա՝ հավելելով, որ ժողովրդավարություն առանց իրավունքի գերակայության գոյություն չունի։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր