00:00:00

Համաժողովրդական շարժումն այսօր կատարել է իր հայտարարած գործողությունները և պայքարը հանուն Հայրենիքի հարատևման շարունակվում է

12:36, 17 մայիս 2022 Քաղաքականություն

ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքի իր էջում գրել է․
Այսօր Աջափնյակ վարչական շրջանում տեղի ունեցան Արցախի ու Հայաստանի շարունակական կործանման դեմ սկսված խաղաղ անհնազանդության հերթական ակցիաները: Ակցիայի երթն ընթացել է բացառապես հետիոտների համար նախատեսված մայթերով՝ բացառությամբ մի հատվածի: Ընթացքում, ակցիայի մասնակիցների կողմից, որպես իշխանությունների ազգակործան քաղաքականության դեմ բողոքի նշան, ոջամիտ ժամկետով փակվել են փողոցների երթևեկելի հատվածները, որոնք բացվել են ուղեկցող ոստիկանների առաջին իսկ օրինական պահանջի դեպքում:
 
Չի գտվել գեթ մեկ քաղաքացի, որը բողոքել է երթևեկելի մասը փակելու համար, ընդհակառակը, շատերն ավտոմեքենաներից, բնակարանների պատուհաններից, խանութներից, կանգառներից ու այլ վայրերից ուղակի ողջունում էին և կարևորում էին շարժման պահանջերը: Շտապ-բուժ օգնության և հրշեջ ծառայության մեքենաներին անիմիջապես ճանապարհ է տրվել:
 
Ակցիան ավարտելուց հետո, երբ քաղաքացիները հավաքվել էին ճանապարհի մայթեզրին ու պատրաստվում էին հեռանալ, հայտնվեցին ոստիկանության հատուկ վաշտի այսպես կոչված “սև բերետավորները” և առանց որևէ բացատրության, ապօրինի կերպով, վայրենավարի բերման ենթարկեցին մայթին կանգնած քաղաքացիներին: Երբ հարցնում ես, ո՞րն է ձեր գործողության իմաստը՝ դեմքի անիմաստ արտահայտությամբ նայում են աջքերիդ ու փորձում քաշքշելով բերման ենթարկել))))):
 
Ես այդ տղաներին չեմ մեղադրում, նրանք երևի թե մեղք չունեն, որ իրենց հրաման տվողները թուրք-ադրբեջանական հանձնարարություններն են կատարում (տես Ալիևի և այլ ազերիների հարցազրույցները):
 
Սա գրում եմ միայն նրա համար, որպեսզի պարզ լինի, թե ինչ աստիճանի անբարո վարք ունեն կապիտուլյանտները:
 
Ամեն դեպքում, կարևորն այն է, որ համաժողովրդական շարժումն այսօր կատարել է իր հայտարարած գործողությունները և պայքարը հանուն Հայրենիքի հարատևման շարունակվում է:
Ապրեն բոլոր նրանք (այդ թվում նաև ոստիկանները), ովքեր գիտակցում են, որ Հայաստանը պարտավոր է հրաժարվել Նիկոլից ու իր խունտայից: Դա օրհասական պահանջ է՝ հանուն խաղաղ ու անվտանգ ապագայի:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր