00:00:00

ԵՄ ԱԳՆ ղեկավարները հաստատել են Ուկրաինային զենք գնելու համար եւս 500 միլիոն եվրո հատկացնելու որոշումը

11:57, 17 մայիս 2022 Աշխարհ

Եվրամիության (ԵՄ) 27 երկրների արտաքին գործերի նախարարները հաստատել են Ուկրաինային Խաղաղության եվրոպական հիմնադրամից զենք գնելու համար եւս 500 միլիոն եվրո հատկացնելու որոշումը՝ ընդհանուր գումարը հասցնելով 2 միլիարդ եվրոյի։ Այս մասին ասել է Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գծով գլխավոր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը Բրյուսելում երկուշաբթի օրը կայացած մամուլի ասուլիսում, ԵՄ Խորհրդի նիստից հետո։

«Մենք որոշել ենք լրացուցիչ 500 միլիոն եվրո հատկացնել սպառազինությունների մատակարարման համար։ Այժմ օգնության գումարը Խաղաղության եվրոպական հիմնադրամից հասել է 2 միլիարդ դոլարի»,- ասել է նա։

Բորելը նաեւ նշել է, որ ինքը Ուկրաինային տրամադրվող սպառազինությունը ծանր չէր անվանի։ «Խոսքը սովորական զինատեսակների մասին է՝ տանկերի, հրետանու եւ այլն»,- ընդգծել է նա։

Եվրոպական դիվանագիտության ղեկավարը նշել է նաեւ, որ այս մատակարարումները «անհատույց» են։

Նա նաեւ հայտարարել է, որ ԵՄ-ը երբեք չի ճանաչի ՌԴ-ին Ուկրաինայի ոչ մի քառակուսի կիլոմետրի միացումը։ «ԵՄ-ը չի ճանաչի Ռուսաստանին Ուկրաինայի տարածքի ոչ մի քառակուսի կիլոմետրի միացումը, ինչպես չենք ճանաչել եւ երբեք չենք ճանաչի Ղրիմի միացումը»,- ասել է Բորելը՝ ընդգծելով, որ Եվրամիությունը «լիովին աջակցում է Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը»։

Բորելը նաեւ խոստացել է, որ Եվրամիությունը կշարունակի պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ, բայց ընդունել է, որ ԵՄ ԱԳՆ ղեկավարները անգամ չեն փորձել  փոխզիջում գտնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վեցերորդ փաթեթի առումով, ներառյալ նավթային էմբարգոն, լուրջ տարաձայնությունների պատճառով։ Նրա կարծիքով՝ պատժամիջոցների այս նոր փաթեթի հաստատումը մի քանի շաբաթվա հարց է։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր