00:00:00

Դա ազատություն է տալիս Ռուսաստանի ձեռքերին. Զախարովան՝ Ֆինլանդիայի և Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին հնարավոր անդամակցության մասին

11:50, 17 մայիս 2022 Աշխարհ

Ֆինլանդիայի և Շվեդիայի, Վաշինգտոնի ճնշման ներքո, ռազմական բլոկներին չմիանալու դիրքորոշումից հրաժարումն ազատությունէ  տալիս Ռուսաստանի ձեռքերին։ Այս մասին երեքշաբթի Սոլովյով LIVE հեռուստաալիքի եթերում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Այն, ինչ այժմ անում են Ֆինլանդիան և Շվեդիան Վաշինգտոնի ճնշման ներքո, և իրականում ոչ թե նրանց ժողովուրդները, այլ նրանց քաղաքական ուժերը, ազատություն է տալիս Ռուսաստանի ձեռքերին»,- ասել է դիվանագետը։

«Այսօր Վաշինգտոնը, որը ճնշումների միջոցով ստիպում է երկար տասնամյակներ չեզոք քաղաքականություն վարող (չմիանալ ռազմական բլոկներին) այս երկրներին փոխել իրենց ռազմավարական ուղղությունը, մեր ձեռքերին ազատություն է տվել», - հավելել է Զախարովան։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր