00:00:00

«Խփո՞ւմ ես», «Հա, քեզ վայրենու պես մի պահիր». Մոսկովյան փողոցում իրավիճակը լարվեց, հրմշտոց սկսվեց

05:43, 17 մայիս 2022 Քաղաքականություն

Երեւանի մոսկովյան փողոցում անհնազանդության ակցիա իրականացնողների եւ կարմիրբերետավորների միջեւ քաշքշուկ սկսվեց, ոստիկանները սկսեցին ուժով բերման ենթարկել ցուցարարներին:Հրմշտոց սկսվեց: ԱԺ «Պատիվ ունեմ,» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը փորձում էր օգնել մարդկանց, որոնց ոստիկանները բերման էին ենթարկում: Նա գրկել էր ոստիկաններից մեկին՝ թույլ չտալով մոտենալ մյուս քաղաքացիներին:

Կարմիրբերետավորներից մեկը դիմեց Աննա Մկրտչյանին՝ «խփո՞ւմ ես», որին հետեւց պատասխան. «Հա, քեզ վայրենու պես մի պահի»:

Ոստիկանն էլ ասաց. «Դու պատասխան կտաս, հեսա կտենանք՝ ով ա վայրենին»:

Նշենք, որ «Դիմադրություն» շարժումը  վաղ առավոտից վերսկսել է անհնազանդության ակցիաները՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։  Երևանի տարբեր հատվածներում նրանք փողոցներ են փակել,  փակ է Մաշտոցի պողոտայից դեպի օդանավակայան տանող ճանապարհը։ Ոստիկանությունը փորձում է վերականգնել երթևեկությունը։ Կան բազմաթիվ բերման ենթարկվածներ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր