00:00:00

Ինչո՞ւ Քոչարյանին, Սաղաթելյանին և դաշինքի մյուս անդամներին պատկանող օբյեկտների աշխատակիցները գործադուլ չեն անում

22:33, 16 մայիս 2022 Քաղաքականություն

ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը ֆեյսբուքյան էջի միջոցով տեղեկացրել է, որ վաղը առավոտյան մեկնարկում են անհնազանդության ակցիաները։ Բացի այդ դիմադրության շարժումը հերթական անգամ կոչ է արել քաղաքացիներին գործադուլ անել, իսկ ուսանողներին՝ դասադուլ և միանալ պայքարին։

Նման կոչ Իշխան Սաղաթելյանն էլի էր արել։ Ավելի կոնկրետ մայիսի 1-ին կայացած հանրահավաքի ժամանակ։ Արդեն հաջորդ օրը՝ ընդդիմադիրները իրազեկման ակցիաներ իրականացրեցին բուհերի դիմաց, զուգահեռ քաղաքացիներին էլ կոչ արեցին գործադուլ իրականացնել։ Թե ինչ արձագանք ունեցավ այն, թերևս հայտնի ու տեսանելի է բոլորին։

Բայց հերթական նման կոչից առաջ, Իշխան Սաղաթելյանին ու դիմադրության շարժման մյուս անդամներին չէր խանգարի, հստակեցնել, արդյո՞ք իրենց պատկանող օբյեկտները գործադուլ հայտարարելու ե՞ն, թե՞ ոչ, շարունակելու են մնալ դիտորդի կարգավիճակում, կամ որ ավելի ճիշտ է փող աշխատել։ Օրինակ տրամաբանական հարց է առաջանում Ֆրանսիայի հրապարակին կից, Ազատության հրապարակում գործող մի շարք սրճարաններ օրինակ պատկանում են դաշնակցական գործիչների, բայց նրանք այդպես էլ գործադուլ չհայտարարեցին, ավելին պայմանավորված այն հանգամանքով, որ այս օրերին քաղաքի այդ հատվածը բազմամարդ է, մտածեցին՝  լավ առիթ է նաև փող աշխատելու։

Իշխան Սաղաթելյանը ևս օբյեկտատեր է։ Նրա ընտանիքին է պատականում Գողարքունիքի մարզում գտնվող «Ծովասար» ընտանեկան հանգստի գոտին։ Ինչու՞ Սաղաթելյանը չի փակում օբյեկտի դռները, ի վերջո հենց ինքն է մյուսներին հորդորում գործադուլ անել։ Դժվար, թե Իշխան Սաղաթելյանը տնտեսական լուրջ վնասներ կրեր, եթե «Ծովասարը» գոնե մեկ օրով միանար գործադուլի կոչին, հատկապես, որ զոհասեղանին հայրենիքի փրկության հարցն է։

Ռոբերտ Քոչարյանի և նրա ընտանիքի  անվան հետ ևս Երևանում և Երևանից դուրս մի շարք հասարակական նշանակության օբյեկտներ են կապվում։ Կամ ինչու՞ Քոչարյանի թիմակից Հռիփսիմե Ստամբուլյանը ով «Անռիվա» տուրիստականի ղեկավարն է,  գործադուլ չի հայտարարում։ Թե զբոսաշրջային սեզոնին զուգահեռ ավելորդ փողը չի խանգարում։

Առհասարակ «Հայաստան» դաշինքում քչերն են, որ չոր աշխատավարձի հույսին են, հետևաբար հատկապես հիմա ու այս ընթացքում կարող են իրենց մի փոքր նեղություն տալ, եթե իհարկե նպատակները խիստ ազնիվ են, հակառակ դեպքում ինչու՞ պիտի փոքրիկ խանութի սեփականատերը փակի իր օրվա ապրուստի միակ դուռն ու միանա Իշխան Սաղաթելյանի կոչին, երբ, որ հայրենիքը միայն իրենը չէ։

Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր