00:00:00

0 °C Երևան

ՌԴ-ն ՊՆ-ն Ուկրաինական զինուժի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել․ մանրամասներ

18:34, 16 մայիս 2022 Աշխարհ Դիտումներ՝ 157

ՌԴ ՊՆ-ն հայտարարել է, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել Ուկրաինայի զինված ուժերի ներկայացուցիչների հետ՝ «Ազովստալ» գործարանի տարածքից վիրավորներին դուրս բերելու վերաբերյալ։ 

Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Մայիսի 16-ին Մարիուպոլի «Ազովստալ» մետալուրգիական կոմբինատի տարածքում արգելափակված ուկրաինացի զինվորականների ներկայացուցիչների հետ բանակցությունների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել վիրավորներին դուրս բերելու մասին»,- հայտնել են ՊՆ-ից։

Ավելի վաղ, նույնը օրը Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության (ԴԺՀ) «Վոստոկ» գումարտակի հիմնադիր Ալեքսանդր Խոդակովսկին հայտնել է, որ ուկրաինացի 10 զինվորներ, որոնք գտնվում էին Ազովստալի տարածքում, դուրս են եկել թունելից և գերի հանձնվել։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր