00:00:00

0 °C Երևան

«Թույլ մի տվեք ձեզ խաբել» Կադիրովը դիմել է Էրդողանին

00:30, 16 մայիս 2022 Աշխարհ Դիտումներ՝ 185

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը դիմել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ Մարիուպոլի «Ազովստալ» գործարանի տարածքից ուկրաինացի գրոհայիններին տարհանելու՝ Անկարայի առաջարկի կապակցությամբ:

Նախօրեին Էրդողանի մամուլի քարտուղար Իբրահիմ Քալինը հայտարարել էր, որ Թուրքիան առաջարկել է նավ ուղարկել վիրավոր ուկրաինացի զինվորականներին «Ազովստալիից» տարհանելու համար:

Քալինը նշել է, որ նման նավն արդեն պատրաստ է եւ «սպասում է համապատասխան հրահանգի»:

«Մուսումալյան պետության առաջնորդի նկատմամբ ամենայն հարգանքով հանդերձ, ես կցանկանայի հիշեցնել, որ «Ազով» գունդը (Ռուսաստանում այդ կազմավորման ներկայացուցիչների նկատմամբ քրեական գործեր են հարուցվել – խմբ.) ֆաշիստական – նացիստական հանցավոր զինված կազմավորում է, որը մասնակից է Դոնբասի քաղաքացիական բնակչության բազմաթիվ վայրագություններին եւ սպանություններին»,-նշել Է Կադիրովը Telegram

Նա նշել է, որ «ազովցիները» գործարանի նկուղներում պահում են խաղաղ բնակիչներին եւ նրանց օգտագործում որպես «կենդանի վահան»:

«Դիմում եմ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին. «ազովցիները» մարդասպաններ ու անաստվածներ են, որոնց հիմա ցանկանում են ներկայացնել որպես ռուսական ագրեսիայի անմեղ զոհեր։ Թույլ մի տվեք ձեզ խաբել հանցագործներին, որոնք ցանկանում են ձեր օգնությամբ խուսափել դատից և արժանի պատժից», – հայտարարել է Կադիրովը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր