Երգչուհի Օլգա Բուզովան որոշել է նշել այն օրը, երբ առաջին անգամ հայտնվեց հեռուստատեսությամբ, և այս առիթով նա Telegram-ի իր ալիքում լուսանկար է հրապարակել՝ ցույց տալով, թե թե ինչպիսին է եղել 18 տարեկանում։ Այդ ժամանակից ի վեր նրա կերպարը մի քանի անգամ ենթարկվել է կտրուկ փոփոխությունների՝ շիկահերից մինչև թխահեր և հակառակը։
«Ուղիղ 18 տարի առաջ՝ 2004 թվականի մայիսի 15-ին, ես առաջին անգամ հայտնվեցի ТНТ ալիքի էկրանին՝ «Դոմ-2» ռեալիթի շոուում։ Ես այն ժամանակ Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի 2-րդ կուրսի ուսանող էի, և այս շոուին գնալու համար հեռակա անցա սեսիան»,- կարոտով հիշում է նա։
«Ես եկել եմ «Դոմ-2» նախագծին որպես միամիտ, հավակնոտ, սիրահարված աղջիկ, ով ձեր աչքի առաջ հասել է նրան, ինչ հիմա տեսնում եք: Ես չեմ ուզում շատ գրել, բայց այսօր իմ չափահասությունն է հեռուստատեսությամբ: Դուք ինձ ճանաչում եք արդեն 18 տարի: Շնորհակալ եմ աջակցության համար, շնորհակալ եմ այսքան տարի ինձ հետ լինելու համար։ Շնորհակալություն չդավաճանելու համար։ Ես ձեզ շատ եմ սիրում և երազում եմ բոլորին գրկել ու անձամբ շնորհակալություն հայտնել»։