Փողոցային պայքարով, համընդհանուր ժողովրդական ընդվզմամբ երկրում պետք է երկիշխանություն։ Այս մասին Ֆրանսիայի հրապարակում քիչ առաջ հայտարարեց Իշխան Սաղաթելյանը։
«Նիկոլը իշխանության մնալու որևէ ռեսուրս չունի, իր օրերը հաշված են։ Մեր անհնազանդության ակցիաները, բողոքները պետք է նոր ծավալների հասնեն՝ պետք է ապացուցել, որ ժողովրդի իշխանությունն այլևս փաստ է և այս հրապարակում է։
Վաղը՝ առավոտյան ժամը 08։00-ից սկսում ենք տարբեր տեսակի ակցիաներ, տեղի են ունենալու ավտոերթեր։ Հաշվի առնելով եղանակային պայմանները՝ վաղը հանրահավաք չի լինի, բայց ամբողջ օրվա ընթացքում պետք է շարունակենք անհնազանդության ակցիաները»,- ասաց Սաղաթելյանը։
Նա նաև նշեց, որ երեքշաբթի օրը պետք է 80-100 խմբերով մայրաքաղաքի տարբեր հատվածներում անհնազանդության ակցիաներ իրականացվեն, որովհետև, իր խոսքերով, երեքշաբթին շատ կարևոր օր է։