00:00:00

Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները խոսել են Լեռնային Ղարաբաղում իրանական ընկերությունների աշխատանքի մասին

15:00, 15 մայիս 2022 Աշխարհ

Իրանի ու Ադրբեջանի արտգործնախարարներ Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը և Ջեյհուն Բայրամովը մայիսի 14-ի ուշ երեկոյան հեռախոսազրույց են ունեցել։ Նշվել է բանակցություններն ու համագործակցությունը շարունակելու անհրաժեշտությունը՝ երկկողմ հարաբերությունները «երկու երկրի թշնամիների կողմից ծրագրվող դավադրություններից» պաշտպանելու համար։ Այս մասին հաղորդում է Mehr գործակալությունը:

 

Ընդգծելով երկու երկրների միջև քաղաքական հարաբերությունների կարևորությունը՝ Աբդոլլահիանը նշել է, որ անցյալ տարի երկու երկրի նախագահները առանցքային համաձայնության են եկել, որոնց լիակատար իրագործմանը համատեղ ձգտում են Թեհրանն ու Բաքուն:

 

Հոսեյն Ամիր Աբոլլահյանը և Ջեյհուն Բայրամովը խոսել են նաև Լեռնային Ղարաբաղում իրանական ընկերությունների աշխատանքի մասին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր