Հայկական կողմի 6 կետերի մասին խոսելիս Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը իրեն շատ ավելի կոռեկտ է պահել, քան Էդմոն Մարուքյանը։
Թշնամին պարզապես ճշմարտությունն է ասել։ Մինչդեռ հայկական դիվանագիտությունը, անգամ սեփական դիրքորոշումը ներկայացնելիս, դատարկ ու իրականության հետ կապ չունեցող մեկնաբանություններով փորձել է հերթական անգամ խաբել ու մոլորեցնել ժողովրդին։
Իհարկե, Մարուքյանը լավ աշխատեց այդ ուղղությամբ, բայց դե ճշմարտությունը ասեղ չի, որ այդքան հեշտ թաքցնես։