Մայիսի 14-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի և Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանի միջև, գրում է haqqin.az-ը:Աղբյուրի հաղորդմամբ՝ նախարարները գոհունակությամբ արձանագրել են երկկողմ հարաբերությունների զարգացման բարձր մակարդակը։
Մտքերի փոխանակություն է տեղի ունեցել երկու երկրների միջև առևտրատնտեսական, տրանսպորտային, հումանիտար և այլ ոլորտներում համագործակցության զարգացման շուրջ։
Հաստատվել է նաև Ադրբեջանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև տնտեսական, առևտրի և հումանիտար համագործակցության պետական հանձնաժողովի գործունեությունը և այդ շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը։