00:00:00

Հետևանքները բոլորը կզգան․ Լավրովը՝ Արևմուտքի հիբրիդային պատերազմի մասին

18:59, 14 մայիս 2022 Աշխարհ

Արևմուտքը Ռուսաստանին հիբրիդային պատերազմ է հայտարարել, որի հետևանքները կզգան բոլորը։ Այս հայտարարությունն արել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը` ելույթ ունենալով արտաքին և պաշտպանական քաղաքականության խորհրդի նիստում, հայտնում է Սպուտնիկ Արմենիան։

«Հավաքական Արևմուտքը մեզ տոտալ հիբրիդային պատերազմ է հայտարարել, և դժվար է կանխատեսել, թե այս ամենը որքան կտևի, բայց պարզ է, որ հետևանքները կզգան բոլորը՝ առանց բացառության»,- ասել է նա:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։

Փետրվարի 21-ից ի վեր, երբ Վլադիմիր Պուտինը հայտարարեց ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն ճանաչելու որոշման մասին, ԱՄՆ-ն, Եվրամիությունն ու Արևմուտքի շատ երկրներ պատժամիջոցների շարք սկսեցին Ռուսաստանի դեմ։ Պատժամիջոցներն առնչվում են բանկային ոլորտին, ավիացիային, տնտեսության տարբեր ճյուղերին, կապի ոլորտին և անգամ մշակույթին ու սպորտին։

Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 80-րդ օրը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր