Ազգային ժողովի փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը այսօր՝ մայիսի 14-ին, ընթացող մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց, թե ինչ ուժերից է բաղկացած լինելու հաջորդ կառավարությունը:
«Հաջորդ կառավարությունը, խոսքը նաև 250 անձերի մասին է, նրանք չեն ձևավորվելու բացառապես կուսակցական քվոտաներով: Դա լինելու է այն քաղաքական ուժերի ներկայացուցիչները, որոնք այս պայքարի ընթացքում և այս հարթակում են, և այս հարթակից դուրս են, բայց մենք մեծ կարևորություն ենք տալիս համապատասխան փորձ, գիտելիք, կարող ուժ ներկայացնող անձանց: Այսինքն ոչ միայն այն քաղաքական դեմքերն են, որոնք դուք ճանաչում եք, այլ նաև անկուսակցական մարդիկ, որոնք ունենք այդ ներուժը և ժողովրդի պահանջով կստանձնեն այդ պատասխանատվությունը»,- ասաց նա:
Վերջինիս խոսքով՝ իրենք պետք է ստեղծեն այն հավաքականը, որը պատրաստ է ստանձնել հավաքական պատասխանատվությունէ երկիրը այս վիճակից դուրս բերելու: Այդ մարդիկ կան և նրանք պայքարի տարբեր հարթակներում են: