00:00:00

Օրը ցերեկով մարդու վրա կրակած Գռզոյի եղբորը 50 միլիոն գրավով ազատ են արձակում, իսկ Գերասիմի համար 60 միլիոն գրավ են սահմանում․ Իշխան Սաղաթելյան

16:00, 14 մայիս 2022 Քաղաքականություն

Հայաստանում վաղուց արդարադատություն չկա։ Ժողովրդավարությունից, արդարադատությունից խոսող երկրում ակնհայտ ապօրինությունների շղթա է, ու արդարադատության որևէ նշույլ չկա։ Մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Իշխան Սաղաթելյանը։

 

«Գռզոյի՝ Խաչատուր Սուքիասյանի եղբայրն օրը ցերեկով Ամիրյան փողոցի վրա մարդ կրակեց։ Մի քանի օր կալանավորված գտնվելուց հետո 50 միլիոն դրամ գրավով ազատ արձակեցին։

 

Մեր Գերասիմ Վարդանյանը, ով անհայտ մեղադրանքով մի քանի անգամ կալանքի է տարվել, նրա նկատմամբ 60 միլիոն դրամ գրավ են կիրառել։

 

Հղի կնոջն օրը ցերեկով վրաերթի ենթարկած մարդու ազատ են արձակում, կալանքի չեն տանում, իսկ Գյումրիի սադրանքի դեպքով մեր երիտասարդներից 6-7 հոգի ձերբակալված են, տարել են կալանքի»,-ասաց նա։

 

Սաղաթելյանը նշեց, որ սադրանք են կազմակերպում, սադրիչներին ուղարկում են ցուցարարների վրա, իսկ երբ վերջիններս փորձում են պաշտպանվել, փորձում կարգի հրավիրել, անմիջապես ձերբակալում են․ «Սա է այս իշխանության ձեռագիրը։ Բայց այս մարդկանց ձերբակալելով՝ չենք կարող սա կասեցնել կամ մարդկանց ետ պահել պայքարից»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր