Մենք չենք ասում, որ սրանց հեռացնելուց հետո Ադրբեջանին կամ Թուրքիայի պատերազմ ենք հայտարարելու կամ չենք բանակցելու։ Բանակցելու ենք և՛ Ադրբեջանի հետ, և՛ Թուրքիայի։ Բայց այդ բանակցություններին մենք գնալու ենք մեր օրակարգով, գնալու ենք մեր ժողովրդի ու մեր պետության շահերը պաշտպանելու, ոչ թե գնալու ենք գլուխներս կախ տեսնենք, թե ինչ են ասելու։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Իշխան Սաղաթելյանը։
Սաղաթելյանի խոսքերով, ակնհայտ է, թե ինչ են ուզում Ադրբեջանն ու Թուրքիան, բայց այս պարագայում, թե ինչ է ուզում Հայաստանն ու թշնամու առաջ կզած իշխանությունը․․․«Իրենց ամբողջ ագրեսիային, տարածքային պահանջներին հակադրում են խաղաղության օրակարգով, դա խաղաղություն չէ։
Մենք ասում ենք, որ Նիկոլի մնալով լինելու է կամ նոր պատերազմ, կամ հայրենազրկում։ Ակնհայտ է, որ նա ունի պայմանավորվածություններ՝ կամ պետք է կատարի դրանք՝ գնա նոր զիջումների, կամ լինելու է նոր պատերազմ։
Հետևաբար ստեղծված իրավիճակից դուրս գալու ու իրական խաղաղության հասնելու միակ ճանապարհը սրանց օր առաջ հեռացնելն է»։