Էմմա Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Իմ կյանքի ամենածանր երկու օրերն եմ ապրել երեկ չէ առաջին օրը և երեկ:
Շնորհակալ եմ բոլորին, ովքեր իրենց աջակցությունն էին հայտնում ինձ՝ ծանոթ, թե անծանոթ:
Առանձնահատուկ շնորհակալ եմ այն մարդկանց, ովքեր պատրաստակամություն հայտնեցին դստերս աջակցելու և իր կողքին լինելու համար:
2 օր չունեի կապի ոչ մի միջոց, իսկ այսօր առավոտյան, երբ ես արդեն տանն էի՝ իսկապես հուզվեցի կարդալով ձեր գրառումները, նամակներն ու մեկնաբանությունները:
Դժվարին պահերին ես հասկանում, թե որքան կարևոր է աջակցություն և զորակցություն ունենալը: Սա զուտ քաղաքական ենթատեքստ ունեցող անհիմն գործ է՝ հուսամ վերջինը իմ և Մեր Հայրենիքում:
Ես տանն եմ, ինձ հետ ամեն բան կարգին է:
Իմ փաստաբան Ռուբեն Մելիքյանի պրոֆեսիոնալիզմի մասին լեգենդներ են պտտվում, իսկ ես համոզվեցի դրանց՝ իրական լինելու մեջ:
Կյանքիս ամենաբարդ պահին, երբ ֆիզիկապես ոչ ոք չկար կողքս, պարոն Մելիքյանն իմ փաստաբանն էր, հարազատը ու ընկերը...
Ապրեք բոլորդ, պինդ կացեք»։