00:00:00

Ի՞նչն է խանգարում բոլորիս միավորվել «ազգակործան պատուհաս» կապիտուլյանտներին հեռացնելու համար… Շարմազանով

12:03, 14 մայիս 2022 Քաղաքականություն

Անձնական ամբիցիաները չեն կարող պետական շահից վեր լինել։ Նիկոլի հրաժարականը պահանջել են բոլոր նախկին նախագահներն ու գրեթե բոլոր ազդեցիկ քաղաքական ուժերն ու ազգային կառույցները՝ եկեղեցի, ակադեմիա, համալսարան…

 

Բայց Նիկոլը դեռ մնում է, քանի որ պետական շահ ասածը կարծես գերակա չէ անձնական ամբիցիաներից։

 

Ի՞նչն է խանգարում բոլորիս միավորվել «ազգակործան պատուհաս» կապիտուլյանտներին հեռացնելու համար…

 

Պետություն ենք կորցնում, հասկանու՞մ եք… Այս ռեժիմն այլեւս ապացուցել է, որ բացի քաոսից, պատերազմից, պարտությունից, մահերից ու անպիտան կառավարումից այլ բանի ընդունակ չէ։

 

Հիմա այսքանը գիտակցողը տունը նստելով ու՞մ է օգնում։ Վերջնական կապիտուլյացիայից հետո այլեւս ոչ մեկիդ ու ոչ մեկիս ծառայությունը գրոշի արժեք չի ունենալու։

 

Դե նստենք հերթով թախտին ու սպասենք ՝ ո՞նց է երկրի «հերն անիծվում»։ «Ես»-ը քանդելու է Հայաստանը։ Մի կողմ դնենք անտեր «ես»-ը ու գործենք հանուն Հայաստանի ու Արցախի։

 

Էդուարդ Շարմազանով

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր