00:00:00

Կալանավորվել է Պռոշյանի սպանված համայնքապետ Հրաչ Մուրադյանի որդին

11:42, 14 մայիս 2022 Իրավական

Նախօրեին Գյումրիում կալանավորվել է Պռոշյանի նախկին համայնքապետ Հրաչ Մուրադյանի որդին, Հրաչ Մուրադյանը սպանվել էր 2013 թվականի ապրիլի 2-ին՝ Պռոշյանի գյուղապետարանի առջև։

Որդու կալանքի մասին լուրը հայտնել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

«Նախօրեին Գյումրիում կալանավորվեց իմ ուղեկցությամբ իրավապահներին ներկայացած ՀՅԴ ՀԵՄ անդամ Գևորգ Մուրադյանը, մեր ազնիվ, նվիրյալ, հայկական ընտանիքից սերած երիտասարդը: Մեկ օր առաջ էր տեղեկացել, որ իրավապահները փնտրում են իրեն: Թաքնվելու կարիք չուներ, թեևկարող էր, քանի որ իր, ընտանիքի արժանապատվությունն էր պահել: Արցախյան ազատամարտի լեգենդար ՀՅԴ Պռոշյանի ջոկատի ոչ պակաս լեգենդար մարտիկ, հետո արդեն դավադիր գնդակով սպանված Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի որդին միշտ եղել է պայքարի առաջին գծում ու վստահ՝ այդպես էլ կմնա: Ներկայացավ իրավապահներին ու միացավ քաղբանտարկյալ իր ընկերներին, համոզված,որ հանուն Արցախի, Հայաստանի պայքարը մեկ րոպե անգամ չի դադարելու.. գործը շարունակողներ ու հաղթանակին հասցնողներ կան»,–գրել է Գեղամ Մանուկյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր