00:00:00

Շուշիի գորգերի թանգարանից պատերազմի ժամանակ տարհանված գորգերը կտեղափոխվեն Պատմության թանգարան

23:42, 13 մայիս 2022 Քաղաքականություն

44-օրյա պատերազմի ժամանակ Շուշիի գորգերի թանգարանից տարհանված եւ Հայաստան տեղափոխված գորգերն արդեն կցուցադրվեն Հայաստանի պատմության թանգարանում։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց Շուշիի գորգերի թանգարանի հիմնադիր Վարդան Ասծատրյանը։

Նա նշեց, որ քննարկումները սկսվել են փետրվարից։ Սկզբում դիտարկվել է Արտաքին գործերի նախարարության հին շենքի տարբերակը, սակայն ֆինանսական խնդիրների պատճառով չի ստացվել եւ ԿԳՄՍ նախարարության կողմից առաջարկվել է Պատմության թանգարանը։

«Երբ գնացինք զրուցելու, թանգարանում ինձ ասացին, որ իրենց մի քանի նմուշները պետք է ցուցադրվեն մեր գորգերի հետ, ես, իհարկե, անակնալի եկա, որովհետեւ դա ճիշտ չէ։ Հնարավոր չէ նույն ցուցադրության ժամանակ տարբեր նմուշներ ցույց տալ։ Ասում եմ՝ եթե ձեր գորգերն էլ եք ուզում դնել, անունն ի՞նչ եք ուզում դնել, ասում են՝ դե կդնենք արցախյան գորգերի թանգարան։ Ես չեմ համաձայնել այդ տարբերակին»,- պատմեց Վարդան Ասծատրյանը։

Ասծատրյանը հակադարձել է առաջարկին՝ նշելով, որ Շուշի թանգարանը առանձին ավանդույթներ եւ պատմություն ունի։

«Բացի այս մասնագետները լիարժեք եզրահանգման եկած չեն, որ նույն բանն ասեն։ Եթե մենք մեր գորգի պատմությունը պատմում ենք, հարեւան դահլիճում աշխատակիցը նույն զարդանախշով գորգի մասին այլ պատմություն պետք է ներկայացնի, վերջն ի՞նչ պետք է լինի»,- նշեց Ասծատրյանը։

Խնդրի շուրջ Վարդան Ասծատրյանը խոսել է ԿԳՄՍ փոխնախարար Ալֆրեդ Քոչարյանի հետ։ «Ինքն էլ անակնկալի եկավ, եւ ասաց, որ նման բան նախատեսված չէ։ Փաստորեն, Պատմության թանգարաննի տնօրինությունը ինչ-որ մեկի որոշումներից ելնելով, անառողջ մթնոլորտ է ստեղծում։ Բայց սա թանգարանի ղեկավարության բանը չէ, այլ բան է կատարվում, տպավորություն ստեղծելով, թե այս մարդուն ինչ առաջարկում եք չի համաձայնում»,- ասաց Վարդան Ասծատրյանը։

Պատմության թանգարանի երկրորդ հարկում 450 քմ տարածքով մեծ դահլիճ է տրամադրվելու Շուշիի թանգարանի գորգերի համար։ Նախատեսվում է, որ վերանորոգման աշխատանքները կավարտվեն հունիսին, սակայն Ասծատրյանի կարծիքով՝ դրանք առավել երկար կտեւեն։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր