00:00:00

0 °C Երևան

Freedom House-ը ՀՀ իշխանություններին կոչ է անում հարգել ժողովրդավարական և մարդու իրավունքների ինստիտուտները

22:39, 13 մայիս 2022 Իրավական Դիտումներ՝ 82

«Ոստիկանությանը կոչ ենք անում զերծ մնալ անհամաչափ ուժի կիրառումից»,- Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը իր Թվիթերյան էջում նման կոչ է արել՝ անդրադառնալով Հայաստանում ընդդիմության շարժշան բողոքի ընթացքում գործադրվող բռնությանը:

Freedom House-ը նախ անհանգստություն է հայտնում Հայաստանում լրագրողների, հանրային գործիչների և քաղաքացիների նկատմամբ բողոքի ցույցերի ժամանակ իրականացվող բռնության կապակցությամբ՝դիմելով մարդկանց իրենց հիմնարար իրավունքները խաղաղ ճանապարհով իրացնելու կոչով։

«Հայաստանի իշխանությունները և ընդդիմությունը պետք է հարգեն ժողովրդավարական և մարդու իրավունքների ինստիտուտների, այդ թվում՝ քաղաքացիական հասարակության և լրատվամիջոցների անխոչընդոտ գործունեությունը, որոնք անհրաժեշտ են բոլոր քաղաքացիների իրավունքները ժողովրդավարական նորմերին և չափանիշներին համապատասխան երաշխավորելու համար»,-ասված է անդրադարձում։

Հրապարակման պատրաստեց 168.am-ը

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր