00:00:00

Ոստիկանը մերն է, պոլիցայը՝ Նիկոլինը. Լաոն զարթնել է ու անցել գործի. Աշոտյան

19:53, 13 մայիս 2022 Քաղաքականություն

Մենք այնպիսի հարված ենք հասցրել Նիկոլի իշխանությանը, որ զարթնել է ոչ միայն Լաոն, այլև Վարդանը, Արմենը... Բոլորը զարթնել են ու անցել գործի: Այս մասին այսօր՝ մայիսի 13-ին Կառավարության 3-րդ մասնաշենքի մոտ «Դիմադրության» շարժման հվաքի ժամանակ հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, երբ բողոքի երթի մասնակիցները շրջափակել էին կառավարության 3-րդ մասնաշենքի բոլոր մուտքներն ու ելքերը։

«Այն մարդիկ են, որ ամեն առավոտ գալիս են, ողջագուրվում են մեզ հա, հարցնում՝ ո՞նց եք։ Մենք դարձել ենք մի մեծ, հսկայական ընտանիք։ Շատերիդ արդեն անուններով գիտեմ, շատերիդ ընտանեկան պատմությունները գիտեմ, այդ թվում հայրենազրկման, կորուստների...»,-ասաց Աշոտյանը։

Երբ ակցիայի մասնակիցներից մեկը բացականչեց «ոստիկանը Նիկոլ չի», Աշոտյանը պատմեց, մի ոստիկան է իրեն գրել. «Ասում է, Աշոտյան ջան, ամոթ չի՞, մեզ դրա հետ եք համեմոտւմ։ Մի ուրիշ բան մտածեք»։

Նա հավաքվածներին առաջարկեց նոր կոչեր մտածել ոստիկանության և պայքարի մասնակիցների համերաշխության մասին։

«Եկեք, չգոռանք, ոստիկանը Նիկոլ չի։ Իրոք, ձեզ վրա վերցրեք։ Կվիրավորվեիք»,-ասաց նա, ինչին հետևեցին ծափահարություններ։

Բողոքի ակցիայի մասնակիցներից մեկն էլ առաջարկեց ծափահարել այն ոստիկաններին, որոնք «Նիկոլ չեն», հատուկ շնորհակալություն հայտնեցին կարմիրբերատավորներին, որոնք չեն կատարում ապօրինի հրահանգները, նաև այն ոստիկաններին, որոնք դիմում են գրում ու դուրս գալիս։

«Այս տղաները մեղք չունեն։ Հաստատ նրանցից շատերի եղբայրները սահման են պահում, նրանցից շատերի եղբայրները մեզ հետ են։ Խնդրում եմ՝ ինձ ուղարկեք նոր կոչեր լավ ոստիկանների մասին։ Վատ ոստիկաններ էլ կան։ Շարմազանովը շատ ճիշտ բան է ասում, ոստիկանը մերն է, պոլիցայը՝ Նիկոլինը»,-նշեց նա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր