00:00:00

Կրակոցներ և սպանության փորձ․ հայտնաբերվել են կասկածյալներից մեկը և Porsche-ը՝ կրակոցի 18 հետքով

17:37, 13 մայիս 2022 Իրավական

Մայիսի 13-ին ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները, ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, պարզել են, ապա հայտնաբերել այսօր Երևանում կրակոցներ արձակած կասկածյալին, գրում է shamshyan.com-ը։

Ըստ աղբյուրի՝ ոստիկանների հսկայածավալ աշխատանքի արդյունքում Շենգավիթ վարչական տարածքում հայտնաբերվել է Երևանի բնակիչ՝ 34-ամյա Բեգլար Հ․-ն, ով բերման է ենթարկվել ոստիկանության Նոր Նորքի բաժին, որտեղից էլ նրան ներկայացրել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ էլ քննիչի որոշմամբ, որպես կասկածյալ, նա ձերբակալվել է։ 

Ոստիկանների և քննիչների՝ դեպքի վայրի լրացուցիչ զննության ժամանակ կասկածյալ Բեգլար Հ․-ն մատնացույց է արել այն վայրը, որտեղ թաքցրել է հանցագործության գործիք հանդիսացող ԱԿՍ տեսակի ինքնաձիգը։ 

Քննիչն այն առգրավել է և նշանակել է դատաձգաբանական, դատագենետիկական և դատաքիմիական փորձաքննություններ, քանի որ ավտոմատի հետ հայտնաբերվել է նաև «մարիխուանա» տեսակի թմրամիջոցի նմանվող դեղնականաչավուն զանգված։ 

Պարզվել են նաև որոշ հանգամանքներ, որոնց մասին, նախաքննության շահերից ելնելով, այս պահին չի հրապարակվում։ Սակայն մինչև դանակահարություններն ու կրակոցները, հակառակ կողմերի միջև գումարային հարցի շուրջ տեղի է ունեցել զրույց, որ վերածվել է վիճաբանության, ապա ավարտվել դանակահարություններով ու կրակոցներով։ Այս պահին, որպես կասկածյալներ, 3 հոգի որոնվում են։ 

Հիշեցնենք՝ մայիսի 13-ին մարտաֆիլմ հիշեցնող կրակոցներ էին հնչել Երևանում։ Ոստիկանները դեպքի վայրում հայտնաբերել էին Porsche Cayenne մակնիշի ավտոմեքենա, որի դիմային հատվածում եղել էր 11 կրակոցի, իսկ հետևի մասում՝ 7 կրակոցի հետք։ Հայտնաբերվել էր 2 գնդակ, 1 չկրակված փամփուշտ, մոտ 20 հատ 7.65 մմ տրամաչափի պարկուճ։ 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր