Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովն արտահերթ նիստ կգումարի կառավարության նախաձեռնությամբ:
Կառավարության որոշման նախագծում նշվում է, որ ԱԺ արտահերթ նիստի օրակարգում ընդգրկվելու է 5 օրինագիծ՝
«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքում փոփոխությունների, «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքի, «Քրեակատարողական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀայաստանիՀանրապետության օրենքների, «Ավիացիայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծերը: