Կառավարությունը փոփոխություն ու լրացում է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողներիկ կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքի դրույթներին համապատասխանեցնելու նպատակով: Կհստակեցվեն զինծառաողների և (կամ) կամավորագրված անձանց զոհվելու (մահանալու) դեպքում օրենքով սահմանված շահառուների շրջանակը սահմանող դրույթները, կամրագրվեն շահառու դիտարկելու համար ներկայացվող փաստաթղթերի ցանկը: Բացի այդ, կլուծվեն իրավակիրառ պրակտիկայում ի հայտ եկած խնդիրները, ինչի արդյունքում կկատարելագործվի նաև օրենսդրությունը և կապահովվի որոշման համապատասխան դրույթների կիրառումը` անկախ ռազմական դրություն հայտարարված լինելու հանգամանքից: Այս մասին հայտնում են գործադիրից։
Գործադիրի որոշմամբ ՀՀ պաշտպանության նախարարության հաշվեկշռում հաշվառված և շահագործումից դուրս գրված, կազմաքանդված ԲՏՌ-60 զրահափոխադրիչը կնվիրաբերվի Արագածոտնի մարզի Օրգով համայնքին՝ կառուցվող հուշահամալիրի տարածքում տեղադրելու նպատակով:
Կառավարությունն ընդունել է «ՀՀ Արագածոտնի մարզի Թալին համայնքի ավագանու լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու և ավագանու արտահերթ ընտրություններ նշանակելու մասին» որոշում: Եռամսյա ժամկետում Թալի համայնքի ավագանու նիստեր չեն գումարվել, այդ փաստն արձանագրվել է համայնքի աշխատակազմի կողմից և ներկայացվել է ՀՀ ՏԿԵՆ ՀՀ Արագածոտնի մարզպետի գրությամբ: Ըստ այդմ՝ առաջարկվել է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովին որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկշաբաթյա ժամկետում նշանակել Արագածոտնի մարզի Թալին համայնքի ավագանու արտահերթ ընտրության անցկացման օրը: