00:00:00

Գնաճի վերահսկումը կարող է որոշ տնտեսական խնդիրներ առաջացնել. ԴՊՀ-ի ղեկավար

09:48, 13 մայիս 2022 Աշխարհ

Դաշնային պահուստային համակարգի նախագահ Ջերոմ Փաուելը նախազգուշացրել է, որ գնաճի վերահսկումը կարող է որոշ տնտեսական խնդիրներ առաջացնել, բայց դա իր գլխավոր առաջնահերթությունն է մնում։

Նրա խոսքով՝ ինքը չի կարող այսպես կոչված «փափուկ վայրէջք» խոստանալ տնտեսության համար, քանի որ ԴՊՀ-ն բարձրացնում է տոկոսադրույքները, որպեսզի զսպի գնաճը, որը մոտենում է ավելի քան 40 տարվա ընթացքում ամենաարագ տեմպին։

«Այսպիսով, «փափուկ վայրէջք» կնշանակի վերադարձ 2 տոկոս գնաճի՝ աշխատանքի ուժեղ շուկայի պահպանման պարագայում։ Եւ դա հենց հիմա անելը բավական դժվար է մի քանի պատճառներով»,- ասել է կենտրոնական բանկի տնօրենը Marketplace-ի հարցազրույցում։

Նա նշել է, որ աշխատանքի կոշտ շուկայի պայմաններում, որը խթանում է աշխատավարձի բարձրացումը, հեշտ չի լինի խուսափել ռեցեսիայից, որը հաճախ հաջորդում է քաղաքականության ագրեսիվ խստացմանը։

Անցած շաբաթ ԴՊՀ-ն հավանություն էր տվել կես տոկոսով դրույքի բարձրացմանը՝ մարտին մեկ քառորդով դրա բարձրացումից հետո։ Շուկաներն սպասում են, որ բաց շուկաների տոկոսադրույքներ սահմանող Դաշնային կոմիտեն դրանք հունիսին բարձրացնի եւս կես կետով եւ մինչեւ տարեվերջ շարունակի բարձրացնել բազային տոկոսադրույքները։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր