00:00:00

Ինչու է աղմկում Անի Սամսոնյանը․ որն է իրական պատճառը

11:02, 13 մայիս 2022 Քաղաքականություն

Ժամանակին իշխանությունների կողմից «չափալաղ» կերած, քաղաքական «տրյապկա» որակումը ստացած Էդմոն Մարուքյանի սակավաթիվ կուսակիցներն այս օրերին դարձել են իշխանական քարոզչամեքենայի սիրելի հաճախորդները։

Նիկոլ Փաշինյանի կողմից անհասկանալի պաշտոն ստացած «միամիտ» լոռեցին, որը հատուկ հանձնարարություններով դեսպանի կարգավիճակը ստանալուց հետո սկսեց ակտիվորեն հերքել իր իսկ հայտարարություններն ու «կռուտիտներով» փորձեց պարզ ճակատ երևալ իր անմիջական ղեկավար Փաշինյանի Նիկոլի մոտ, շարունակում է նույն կերպ ծառայություններ մատուցել նրան։ Մարուքյանին այս հարցում անվերապահ աջակցում է ԼՀԿ-ական նախկին պատգամավոր Անի Սամսոնյանը, ում ևս իշխանությունը ժամանակին հասցրել էր «փչացնել»։ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանի ամբիոնից Անի Սամսոնյանի նախկին ամուսնու մութ գործարքների մասին էր խոսել, մեղմ ասած ահավոր վատ դրության մեջ դնելով տիկինին, բայց ինչպես երևում է Սամսոնյանը ի թիվս այլ թերությունների, տառապում է նաև «քաղաքական» կարճատեսությամբ, և մոռացել է, թե ինչպես էին ՔՊ-ականները այդ օրերին խոսում իր մասին։

Անի Սամսոնյանը անշուշտ ներել է Նիկոլ Փաշինյանին ու նրա թիմակիցներին, բայց ըստ էության չի ներում Մարուքյան Էդմոնին, այն բանի համար, որ երկուսն էլ հավասարապես «փչացվել» են իշխանությունների կողմից, բայց միայն Էդմոնն է պաշտոն ստանցել։ Հետևաբար տիկին Սամսոնյանը որոշել է ևս մեկ անգամ առաջարկել իր «ծառայությունները» իշխանություններին։

Այս օրերին, երբ Ֆրանսիայի հրապարակում հավաքված քաղաքացիները ընդդիմության ներկայացուցիչների հետ համատեղ փորձ են անում փրկել Հայաստանն ու Արցախը, Սամսոնյանը զբաղված է այդ պայքարը սևացնելու գործով։ Նա մերթընդմերթ գրառումներ է անում, ապա նույն արագությամբ հայտնվում իշխանական ԶԼՄ-ների առաջին էջերում։ Ակնհայտ է, որ ԼՀԿ-ական Սամսոնյանի սիրտը  պաշտոն է ուզում, ինչով է ինքը պակաս Էդմոն Մարուքյանից, ավելին առավելություններ հաստատ ունի։ Բայց Սամսոնյանը մի փոքր ուշացել է։ Նրա այս օրերի «ակտիվությունը» նմանվում է իշխանական քարոզչամեքենայի սպասարկու Տարոն Չախոյանին, բայց ինչպես արդեն նշեցինք Սամսոնյան Անին ուշացել է, Չախոյանն ավելի վաղ էր հասկացել, որ կարող է ծառայություններ մատուցել իշխանությանը և հարմար տեղավորվել է։ Հիմա այդ տեղը թափուր չէ։ Այնպես, որ Սամսոնյան Անիին այլ բան չի մնում, քան շարունակել կատարել Էդմոն Մարուքյանի հանձնարարությունները, իսկ վերջինիս՝ Նիկոլ Փաշինյանի։ Ի վերջո հատուկ հանձնարարություններով դեսպանի հանձնարարություններ կատարելը ևս մեր օրերում «լուրջ» պաշտոն է։

Irakanum.am

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր