00:00:00

ԱԱԾ-ն շուրջ 50 վկայի դատավարական տերոռի միջոցով գրել է տվել բաներ, որոնք պարոն Վերմիշյանի հետ աղերսներ չունեն․ փաստաբան

10:09, 13 մայիս 2022 Իրավական

Երեկ երկար ընդմիջումից հետո կայացավ Վահագն Վերմիշյանի գործով դատական նիստը ։
 

 

Հատված դատական նիստում «մեղադրանք հիմնավորող վկա» Արթուր Մեսչյանի ելույթից ։

 

«Քաղաքաշինության կոմիտեի նախագահի պաշտոնում Վահագն Վերմիշյանը բարձրացրեց նշաձողը մի մակարդակի, որը նրանից առաջ և մանավանդ նրանից հետո չի գերազանցվել»:

 

ԱԱԾ-ն շուրջ 50 վկայի դատավարական տերոռի միջոցով գրել է տվել բաներ, որոնք պարոն Վերմիշյանի հետ աղերսներ չունեն: Բոլոր այս վկաները դատարանում փոփոխում են իրենց ցուցմունքները և հայտնում ճշմարտությունը: Այս «քրեական գործ» անվանումով ցնդաբանությանը քիչ մնաց:

 

Հ.գ. Հատված Վահագն Վերմիշյանի ելույթից։

 

«Իշխանությունների կողմից ինձ վերագրված մեղադրանքները հասարակ հերյուրանքներ են' սահմանված ամեն գնով այլախոհությունը վարկաբեկելու համար: Ես երբեք չեմ դավաճանել հարազատ պետության շահերին եվ իմ կյանքում  առաջնորդվել եմ «Մամիկոնյանների ուխտով»:Ինձ համար առաջին տեղում են ԱՍՏՎԱԾ եվ ՀԱՅՐԵՆԻՔՍ»:

 

Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաև

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր