00:00:00

Ֆրանսիան լիովին աջակցում է ՆԱՏՕ-ին անդամակցելու Ֆինլանդիայի հայտին․ Մակրոն

23:44, 12 մայիս 2022 Աշխարհ

Ֆրանսիան լիովին աջակցում է ՆԱՏՕ-ին անդամակցելու Ֆինլանդիայի հայտին։ Այս մասին Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նինիստյոյի հետ զրույցում հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։

«[Ֆրանսիայի] Հանրապետության նախագահը Ֆինլանդիայի նախագահին տեղեկացրել է, որ Ֆրանսիան լիովին աջակցում է հնարավորինս շուտ ՆԱՏՕ-ին անդամակցելու Ֆինլանդիայի ինքնիշխան ընտրությանը»,- ասվում է Ելիսեյան պալատի հայտարարության մեջ։

Հինգշաբթի ավելի վաղ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը նույնպես ողջունել էր դաշինքին միանալու Ֆինլանդիայի հայտը եւ առաջարկել «լիարժեք աջակցություն» այն բանից հետո, երբ Ֆինլանդիայի նախագահը եւ վարչապետը հայտարարել էին, որ սատարում են ՆԱՏՕ-ին անդամակցությանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր