00:00:00

ԵՄ-ն ցանկանում է ավելի խոշոր խաղացող դառնալ Ասիայում

19:29, 12 մայիս 2022 Աշխարհ

ԵՄ-ն ցանկանում է ավելի խոշոր խաղացող դառնալ Ասիայում։ Այս մասին հայտարարվել է Տոկիոյում ԵՄ-Ճապոնիա գագաթաժողովից հետո Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի եւ Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդայի մասնակցությամբ տեղի ունեցած համատեղ մամուլի ասուլիսում, հայտնում է Reuters-ը։

Եռյակը նշել է, որ իրենք կշարունակեն բանակցությունները Ռուսաստանի դեմ իրենց գործընկերությունն առավելագույնի հասցնելու ուղիների շուրջ՝ այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են էներգետիկան եւ օգնությունը:

Միշելն ու ֆոն դեր Լյայենն ասել են, որ իրենց հայտնի է Ասիայում տարածաշրջանային լարվածության եւ այն մասին, որ ԵՄ-ն ցանկանում է եւ պետք է ավելի կարեւոր դեր խաղա։ «Հնդկախաղաղօվկիանոսյան տարածաշրջանը ծաղկուն տարածաշրջան է: Դա նաեւ լարվածության թատերաբեմ է»,- ասել է ֆոն դեր Լյայենը։ «Վերցրեք իրավիճակը Արեւելյան եւ Հարավչինական ծովերում եւ մշտական սպառնալիքը ԿԺԴՀ-ի (Հյուսիսային Կորեա) կողմից: Եվրամիությունը ցանկանում է ավելի ակտիվ դեր խաղալ Հնդկախաղաղօվկիանոսյան տարածաշրջանում։ Մենք ուզում ենք ավելի մեծ պատասխանատվություն ստանձնել մի տարածաշրջանում, որն այդքան կարեւոր է մեր բարգավաճման համար»:

Նրանք նախազգուշացրել են Ռուսաստանի հետ Չինաստանի սերտ հարաբերությունների մասին եւ դատապարտել աշխարհի ցանկացած տարածաշրջանում ստատուս-քվոն փոխելու միակողմանի քայլերը:

«Ուկրաինայում մեր համագործակցությունը որոշիչ նշանակություն ունի, բայց այն նաեւ կարեւոր է Հնդկախաղաղօվկիանոսյան տարածաշրջանում, եւ մենք նաեւ ցանկանում ենք խորացնել մեր խորհրդակցությունները ավելի վճռական Չինաստանի վերաբերյալ»,- ասել է Միշելը: «Մենք կարծում ենք, որ Չինաստանը պետք է պաշտպանի բազմակողմ համակարգը»։

Ե՛վ Միշելը, եւ՛ ֆոն դեր Լյայենը ողջունել են Ճապոնիայի մասնակցությունը Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին:

«Մենք ողջունում ենք Ճապոնիայի ավելի ու ավելի կոշտ դիրքորոշումը Ռուսաստանի նկատմամբ»,- ասել է ֆոն դեր Լյայենը:

Սակայն Ճապոնիան մեծապես կախված է էներգակիրների ներմուծումից, այդ թվում՝ Ռուսաստանից գնումներից: Կիսիդան անցյալ շաբաթ հայտարարել էր, որ Ճապոնիան «սկզբունքորեն» կարգելի ռուսական նավթը, սակայն հրաժարվում է մասնակցել որոշ նախագծերի:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր