00:00:00

«Երբեք չվախենա՛ք , չլռե՛ք և հավատը չկորցնե՛ք»․ Տարոն Մանուկյանի կոչը՝ ազшտшզրկմшն վայրից

22:39, 12 մայիս 2022 Քաղաքականություն

Փաստաբան Աբգար Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է «ապօրինի կալանավորված» Տարոն Մանուկյանի կոչը։

Տարոն Մանուկյանը մասնավորապես ասել է․ «Ես՝ Տարոն Գեղամի Մանուկյանս, բազմիցս հայտարարել և ևս մեկ անգամ հայտարարում եմ, որ ոստիկանական դիմակահանդեսներով, բիրտ ուժով, բանտերով մեզ չեք կարող վախեցնել։ Մեր տեսակը նահանջել չգիտի կռվելուց, առաջինը մե՛նք ենք զենք վերցնում, անարդարության դեմ մե՛նք ենք պայքարում։ Ուստի ևս մեկ անգամ կոչ եմ անում բոլոր՝ ինձ ճանաչող ընկերներիս, հարազատներիս, երբեք չվախենա՛ք , չլռե՛ք և հավատը չկորցնե՛ք։

Մեր ուժը մեր միասնականության մեջ է, որտեղ էլ, որ լինենք։ Ձեռքներս բռունցք արած պիտի պայքար գոռանք…մ ենք պարքարում ենք հանուն հայրենիքի, իսկ այդ սրբազան արժեքի համար յուրաքանչյուր գին արժե վճարել։

Կա՛մ մահ, կա՛մ ազատություն!»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր