Քաղաքացիական հագուստով ոստիկանները քիչ առաջ ուժի գործադրմամբ բերման են ենթարկել «5165» շարժման անդամ Ավետիք Չալաբյանին։ Վերջինիս տարել են Ոստիկանության Արաբկիրի բաժին։
Նշենք, որ մոտ մեկ ժամ առաջ ոստիկանները խուզարկում էին քաղաքական գործչի տունը։ Խուզարկության պատճառը դեռևս հայտնի չէ: