00:00:00

Ովքեր են շնորհավորել պրոդյուսեր Արթուր Հարությունյանին և ինչպես է նշել ծննդյան օրը

20:35, 12 մայիս 2022 Շոուբիզնես

Ընկերներով շրջապատված, անակնկալներով ու հիշարժան պահերով է նշել ծննդյան 35 ամյակը պրոդյուսեր Արթուր Հարությունյանը։ «Ես դեռ գիշերը 12-ին աշխատանքի վայրում է, ու անկեղծ չէի սպասում, որ ընկերներս անակնկալ ներս կմտնեն։ Ուղիղ 12-ից սկսեցին շնորհավորանքները, իսկապես անակնկալը հաջողված էր, հարազատ մարդկանց ներկայությունը կարևոր՝ Արման Սինանյանի գլխավորությամբ»,- ասում է Հարությունյանը։

Հաջորդ օրն արդեն ծննդյան օրը նշել է նեղ մտերիմների շրջանում, երևանյան ռեստորանների փոխարեն ընտրելով քաղաքից դուրս այն իրականացնել։ «Ստացել եմ բազմաթիվ զանգեր, նամակներ։ Կարող եմ ասել, որ ամեն տարի դրանց թիվը ավելանում է, անգամ անծանոթ մարդիկ էին հաղորդագրություններ ուղարկում՝ շնորհավորելով ծննդյանս օրը»,- ասաց նա։

Ապրած տարիներից Հարությունյանը գոհ է, ասում է՝ շնորհիվ ընկերների կարողացել է հաղթահարել դժվարությունները։ Այս պահին համագործակցում է երգիչ Արման Սինանյանի հետ։ «Երկու երգ արդեն իսկ ներկայացրել ենք հանրությանը, նոր աշխատանքներ կան, որոնց ուղղությամբ այս պահին քայլեր են ձեռնարկվում»,- նշեց նա։

Ապագայի ծրագրերի մասին խոսել չի ցանկանում, կյանքում բաներ փոխել չի պատրաստվում։ «Իմ կյանքն արդեն փոխված է»,- խորհրդավոր կերպով եզրափակում է պրոդյուսերը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր