Այս տարի Հայաստանում երկրորդ անգամ անցկացվեց միջազգային ամենահեղինակավոր օլիմպիադաներից մեկը՝ Մենթալ թվաբանության միջազգային օլիմպիադան, որին մասնակցեց շուրջ 600 երեխա ամբողջ աշխարհից:
Ինչպես նախորդ անգամ,այս անգամ ևս միջազգային օլիպիադայի կազմակերպական աշխատանքները հանձն էր առել ???????? ?????? ????????? կրթական-ուսումնական կենտրոնների ցանցը։
?? ?????? ?????? ????????? ն ունի իր կենտրոնները Երևանի բոլոր համայնքներում և մարզերում: Այն մեծ ներդրում ունի Հայաստանում մենթալ թվաբանության զարգացման գործում: Վերջին տարիներին բավական լայն տարածում ստացած մենթալ թվաբանությունը արագ բանավոր հաշվի մեթոդաբանություն է։ Այս մեթոդի շնորհիվ երեխաները սովորում են հաշվել մտովի: Հենց մենթալ հաշվարկն է զարգացնում ուղեղի երկու կիսագնդերը:
Արդյունքում զարգանում է տրամաբանությունը, ստեղծագործական, վերլուծականմտածողությունը, տեսողական հիշողությունը, արագ արձագանքումը: Այս տարվա Օլիմպիադան IQ կենտրոնը կազմակերպել էր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Օլիմպիադայի սկիզբն ազդարարվեց գործող չեմպիոնի ու ընկերության հիմնադրի միաժամանակյա երթով` պատվավոր կարմիր գորգով։ Բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին հատուկ հյուրեր Հայաստանից ու արտերկրից, մի շարք գործարարներ, կրթական հաստատությունների ղեկավարներ՝ տնօրեններ, ռեկտորներ։ Օլիմպիադայի մասնակիցներից շատերը ելույթ ունեցան նաևՏաղանդների շոու» հատվածում։ Նրանք ցուցադրեցին իրենց կարողությունները՝ վայրկյանների ընթացքում զուգահեռ կատարելով տարբեր հաշվարկներ։
Մենթալ թվաբանության միջազգային օլիմպիադայի փակման հանդիսավոր արարողության ժամանակ հայտարարվեցին արդյունքները։ Սուպեր չեմպիոնի պատվավոր տիտղոսը անակնկալ կերպով կիսեցին հավասար արդյունքներ գրանցած երկու մասնակից՝ 12-ամյա Տիգրան Մադոյանը և 7-ամյա Էդուարդ Փաշայանը։