ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը հայտնել է, որ տեղի կունենա երկրների առաջնորդների հանդիպում և նրանց առանձին շփում աշխատանքային նախաճաշի ձևաչափով, փոխանցում է Sputnik Արմենիան։
Այս միջոցառման արդյունքում ԶԼՄ-ների համար հայտարարություններ կանեն ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որն այժմ նախագահում է կազմակերպությունը, հավելել է Պեսկովը։