00:00:00

Փորում են երրորդ գիծ խրամատներ, որ գյուղերը հանձնեն թուրքին, իսկ Շամշադինն ու Նոյեմբերյանն էլ կդառնան անկլավներ՝ բոլոր կողմերից շրջափակված թուրքերով. Զոհրաբյան

14:12, 12 մայիս 2022 Քաղաքականություն

Երբ ուղիղ մեկ տարի առաջ ԱԺ ամբիոնից հայտարարեցի, որ Հայաստանը պատրաստվում է Տավուշի գյուղերն ու Տիգրանաշենը՝ (Քյարքին), հանձնել Ադրբեջանին՝ Նիկոլը հանձնարարեց իր ԱԱԾ-ին զբաղվել ինձանով՝ որպես ադրբեջանական ազդեցության գործակալի։ 

 

Երկու օր առաջ Ադրբեջանի փոխարտգործնախարար Խալաֆ Խալաֆովը հաստատեց, որ Փաշինյանը Բրյուսելում համաձայնել է սկսել խաղաղության պայմանագրի ստորագրումը, որի շրջանակներում նախատեսվում է՝ «Ղազախի շրջանի 7 գյուղերի և Քյարքիի» հանձնում Ադրբեջանին։ 

 

Իսկ Տավուշում հենց էս պահին շատ օպերատիվ տեմպերով երկրորդ ու երրորդ գիծ խրամատներ են փորում: 

 

Հասկանալի է չէ՞ ինչի են փորում էդ խրամատները։ 

 

Փորում են երրորդ գիծ խրամատներ, որ գյուղերը հանձնեն թուրքին, իսկ Շամշադինն ու Նոյեմբերյանն էլ կդառնան անկլավներ՝ բոլոր կողմերից շրջափակված թուրքերով։
Թե դրանից հետո ի՞նչ կլինի Հայաստանի հետ՝ լսեք տեսանյութը։

 

ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյան

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր